«Հագուստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 736846 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.141.103 (քննարկում)
Տող 17.
Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից: Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ: Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ:
 
Ãâ== Մոդելներ (նմուշօրինակներ) ==
Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները: Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը: Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը (այն շատ ծանր չպետք է լինի), տեղի եղանակային պայմանները (լրիվ, թե մասնակի է այն ծածկելու մարմինը) և այլն:
 
Տող 24.
Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա: Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են (էլեկտրական կամ լազերային մկրատներով) զգեստի առանձնամասերը: Մեր օրերում հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգիչները, որոնց միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսին պետք է լինի նմուշօրինակը, և այն փորձարկել համակարգչի ցուցասարքի վրա:
 
Խոշոր ֆաբրիկաներում, որտեղ ամեն օր կարում են հարյուրավոր զգեստներ, աշխատանքի հիմնական փուլերը մեքենայացված են: Մեքենաներն են ձևում կտորը, կարում, ապա մշակում կարերը: Համակարգչային կառավարմամբ հաստոցները կարող են նախածրագրավորել ոճերի հաճախակի փոփոխությունները: Երբ հագուստի բոլոր մասերն արդեն կարված են լինում, այն մանրակրկիտ արդուկվում է: Վաճառքի ուղարկվելուց առաջ հագուստը մեկ անգամ ևս վերստուգվում, վերանայվում է:
 
== Ազգային հագուստ (տարազ) ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հագուստ» էջից