Jump to content

«Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Cite web կաղապարի ձևաչափի ուղղում, բաժինների ուղղում
→‎top: ավելորդ հղում
 
Տող 1. Տող 1.
{{Հայաստանի քաղաքականություն}}
{{Հայաստանի քաղաքականություն}}
'''2020 թվականի սահմանադրական հանրաքվե''', սահմանադրական հանրաքվե [[Հայաստան]]ում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին<ref name="panorama">{{Cite web |title=Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը |url=https://www.panorama.am/am/news/2020/02/09/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/2236405}}</ref><ref name="panarmenian">{{Cite web |title=Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի |url=http://www.panarmenian.net/arm/news/277}}</ref><ref name="armeniasputnik">{{Cite web |title=ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը Read more: https://armeniasputnik.am/armenia/20200206/21966730/sd-andamneri-harcy-koroshi-joxovurdy-aj-n-yndunec-hanraqvei-masin-naxagicy.html |url=https://armeniasputnik.am/armenia/20200206/21966730/sd-andamneri-harcy-koroshi-joxovurdy-aj-n-yndunec-hanraqvei-masin-naxagicy.html}}</ref><ref name="hetq">{{Cite web |title=Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը |url=https://hetq.am/hy/article/112994}}</ref><ref name="iravaban">{{Cite web |title=Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում |url=https://iravaban.net/256436.html}}</ref>, սակայն [[COVID-19 համավարակ|նոր կորոնավիրուսի համավարակի]] պատճառով [[Արտակարգ դրություն Հայաստանում (2020)|Հայաստանում արտակարգ դրության]] մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր [[Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան]]ի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
'''2020 թվականի սահմանադրական հանրաքվե''', սահմանադրական հանրաքվե [[Հայաստան]]ում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին<ref name="panorama">{{Cite web |title=Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը |url=https://www.panorama.am/am/news/2020/02/09/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/2236405}}</ref><ref name="panarmenian">{{Cite web |title=Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի |url=http://www.panarmenian.net/arm/news/277}}</ref><ref name="hetq">{{Cite web |title=Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը |url=https://hetq.am/hy/article/112994}}</ref><ref name="iravaban">{{Cite web |title=Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում |url=https://iravaban.net/256436.html}}</ref>, սակայն [[COVID-19 համավարակ|նոր կորոնավիրուսի համավարակի]] պատճառով [[Արտակարգ դրություն Հայաստանում (2020)|Հայաստանում արտակարգ դրության]] մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր [[Հայաստանի Սահմանադրական դատարան]]ի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==

Ընթացիկ տարբերակը 22:24, 27 Հունիսի 2024-ի դրությամբ

2020 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4], սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց[5]։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[2]։

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց[1]։

Ժամկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեն պետք է անցկացվեր հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո[4]։ Քարոզարշավի ժամկետներն էին փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը[6]։

Քարոզչական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[7]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբարում։ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը[8]։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը[6], որի կազմում կար ավելի քան 60 իրավաբաններ։

Քննադատություն, արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը[9]։

Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։
- ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված[9]

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[10]։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն[11]։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն[12]։

Խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցուուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը[13]՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց[14]։

Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից[15], իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։

Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ[16]։

Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին[16]։

2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից[17] հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից[18]։

Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը[19]։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ[20]։

Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։

Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ[21]։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․

Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը».
  2. 2,0 2,1 «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի».
  3. «Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը».
  4. 4,0 4,1 «Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում».
  5. «Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը».
  6. 6,0 6,1 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
  8. «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը, մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը
  9. 9,0 9,1 «ՀՀԿ-ն դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը».
  10. «Փաստաբանների պալատը կոչ է անում պատգամավորներին հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը».
  11. «Հանրաքվեի գործընթացում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն».
  12. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
  13. «Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է...(չաշխատող հղում)
  15. Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին
  16. 16,0 16,1 ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում
  17. «Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  18. «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանցի տղա (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  19. LLC, Helix Consulting. ««Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  20. «Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  21. «Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]