Jump to content

Գետաձին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետաձին
ռուս.՝ Бегемотик
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և մանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7?
ՌեժիսորԷդուարդ Նազարով
ՍցենարիստԷդուարդ Նազարով
ՀնչյունավորումԼև Լյուբեցկի
ԵրաժշտությունOleg Yanchenko?
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն346 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7?
Թվական1975

«Գետաձին», 1975 թվականին նկարահանված կարճամետրաժ մուլտֆիլմ, ռեժիսորը Էդուարդ Նազարովն է: Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Էմմա Մոշկովսկայայի հեքիաթի:

«Ուրախ կարուսել» № 7 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու պատմություններից երկրորդն է:

Սյուժե

Միայնակ գետաձին ձանձրանում է մենակությունից և փորձում է ընկեր գտնել: Նա հանդիպում է մրջուններին, մեղուներին, նապաստակներին, ճուտիկներին, սակայն նրան չի հաջողվում ընկերանալ նրանց հետ: Վերջնական արդյունքում նա հանդիպում է մեկ այլ միայնակ գետաձիու, և նրանք միասին սկսում են վազել և խաղալ:


Նկարահանող խումբ

Սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ Էդուարդ Նազարով
Բեմադրող նկարիչ Վլադիմիր Պալչիկով
Կոմպոզիտոր Օլեգ Յանչենկո
Հեղինակի կողմից Լև Լյուբեցկի

Գրաքննություն

Անմեղ մուլտֆիլմը ենթարկվել է խիստ գրաքննության: Խմբագիրները գետաձիու` ընկեր փնտրելու մեջ նկատում են նրա` կոլեկտիվիզմից հրաժարվելու ցանկությունը, քանի որ նա արհամարհում էր մրջյուններին, մեղուներին, նապաստակներին և ճուտիկներին: Տեքստը պետք է կարդար Իգոր Կվաշան, սակայն նրա ձայնը խմբագիրներին շատ էրոտիկ է թվում, և նրան փոխարինում է Լև Լյուբեցկին:

Հետաքրքիր փաստեր

  • Էդուարդ Նազարովի միակ մուլտֆիլմն է, որը թողարկվել է փոխադրման տեխնիկայով[1]:
  • «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում գետաձիուն անվանել են «կատաղած կարտոֆիլ»[2]:

Ծանոթագրություններ

  1. Техника перекладки
  2. ТЕКСТЫ: Эдуард Назаров Энциклопедия отечественного кино

Արտաքին հղումներ