Jump to content

Գլխապտույտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գլխապտույտ
անգլ.՝ Vertigo
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ[1][2], ֆլեշբեք ֆիլմ, թրիլեր, դրամա և դետեկտիվ ֆիլմ
Թեմաինքնասպանություն
ՀիմքThe Living and the Dead?
Թվական1958, փետրվարի 3, 1959[3], մայիսի 22, 1958[4] և մայիսի 28, 1958[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆրեդ Հիչքոք[1][5][6][…]
ՊրոդյուսերԱլֆրեդ Հիչքոք
Սցենարի հեղինակAlec Coppel?, Samuel A. Taylor?, Մաքսվել Անդերսոն, Բուալո-Նարսեժակ և Տոմա Նարսեժակ[7]
ԴերակատարներՋեյմս Ստյուարտ[6][8][2][…], Կիմ Նովակ[6][8][2][…], Barbara Bel Geddes?[6][8][2][…], Tom Helmore?[8][2][9][…], Հենրի Ջոնս[8][2][10][…], Էլլեն Կորբի[8][2][11], Konstantin Shayne?[8][11], Լի Պատրիկ[8][2][11], Ռայմոնդ Բեյլի[8][2][11], Ալֆրեդ Հիչքոք[12], Բես Ֆլաուերս[12] և Ֆրեդ Գրեհամ[12]
ՕպերատորՌոբերտ Բյորս
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժՋորջ Թոմաս
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Mission San Juan Bautista?
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն128 րոպե
Բյուջե2 479 000 $
Շահույթ7 705 225 $[13] և 7 797 728 $[13]
Պաշտոնական կայքէջ
 Vertigo (film) Վիքիպահեստում

«Գլխապտույտ» (անգլ.՝ Vertigo), Ալֆրեդ Հիչքոքի դասական ֆիլմերից մեկը։ Դրա ժանրը կարող է սահմանվել որպես թրիլլեր՝ դետեկտիվ տարրերով։ Սյուժեն հիմնված է Բուալոյի և Նարսեժակի «Մահացածների թագավորությունից» վեպի վրա։

Ֆիլմը պատմում է Սքոթի մականունով ոստիկանի մասին, որը պաշտոնաթող է եղել դեպրեսիայի և բարձունքի խուճապային վախի պատճառով՝ ծառայակցի մահվանից հետո։ Այս հոգեկան տրավման շարունակում է վերադառնալ Սքոթիի կյանք, երբ նա հետևում է մի կնոջ, որն իրեն պահում է անբացատրելի կերպով։

Ֆիլմը մասսայականացրել է հատուկ էֆեկտ՝ տեսախցիկի միաժամանակյա մոտեցմամբ և հեռացմամբ, որը երբեմն նաև անվանում են «գլխապտույտի էֆեկտ» (անգլ.՝ Vertigo effect): «Գլխապտույտ» ֆիլմն առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Sight & Sound» ասմագրի վարկածով մեծագույն ֆիլմերի ցանկում (846 կինոքննադատների հարցման արդյունքներով, կազմվում է 1952 թվականից[14]) և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի վարկածով լավագույն դետեկտիվների ցանկում[15]։

Սյուժե

Սան Ֆրանցիսկոյում բնակվող դետեկտիվ Ջոն «Սքոթի» Ֆերգյուսոնի (Ջեյմս Ստյուարտ) մոտ իր աշխատակից ոստիկանի ողբերգական մահից հետո զարգացնում է ակրոֆոբիա (վախ բարձունքներից)։ Նա հրաժարական է տալիս վախի և գլխապտույտի նոպաների պատճառով։

Շուտով Ջոնին որպես մասնավոր դետեկտիվ վարձում է իր հին ծանոթ Գևին Էլսթերը (Թոմ Հելմոր)։ Գևինը կասկածում է, որ իր կինը՝ Մադլեն Էլսթերը (Քիմ Նովակ), հոգեկան հիվանդ է և խնդրում է Սքոթիին հետևել իրեն, ինչին Սքոթին դժկամորեն համաձայնվում է։ Մադլենն ուսումնասիրում է Կառլոտա Վալդեսի դիմանկարը, այցելում է նրա գերեզմանը, հագնում է ճիշտ նույն սանրվածքը, ինչ ուներ Կառլոտան։ Գևինը հայտնում է, որ Մադլենի կողմից այդքան ընդօրինակված կինը իր մեծ տատիկն է, ով ինքնասպանություն է գործել։ Սքոթին հետևում է նրան և տեսնում, թե ինչպես է Մադլենը նետվում Ոսկե դարպասի նեղուց, սակայն դետեկտիվը հասցնում է փրկել նրան։ Ջոնը Մադլենին անգիտակից վիճակում բերում է իր տուն։ Գևինի հետ հեռախոսով խոսելիս Սքոթին իմանում է, որ Կառլոտան ինքնասպանություն է գործել 26 տարեկանում, նույնքան էլ հիմա Մադլենն է։ Դետեկտիվը սիրահարվում է խորհրդավոր անծանոթուհուն, թեև վաղուց կապված է ընկերության և սիրո կապերով Միջ Վուդի (Բարբարա Բել Գեդես) հետ, ում հետ նախկինում նշանված է եղել։

Մադլենի հետ կատարվածի առեղծվածը բացահայտելու համար Սքոթին նրան տանում է Սան Խուան Բաուտիստա հին իսպանական առաքելություն, որտեղ Մադլենը Սքոթիից փախչում է զանգակատուն։ Բարձրության վախը թույլ չի տալիս դետեկտիվին բարձրանալ նրա հետևից, և նա միայն աշտարակի պատուհանից տեսնում է, թե ինչպես է Մադլենը ընկնում եկեղեցու տանիքին և մահանում։ Ջոնն իրեն մեղադրում է Մադլենի մահվան մեջ։ Մեղքի զգացումն այնքան մեծ է, որ նա հայտնվում է հոգեբուժարանում։ Շատ ավելի ուշ, արդեն ցնցումից ապաքինվելուց հետո, նա կրկին այցելում է այն վայրերը, որտեղ ժամանակին եղել է Մադլենը։ Մի օր փողոցում նա հանդիպում է Ջուդի Բարտոնին, որն անսովոր նման է Մադլենին։ Նա մազերի այլ գույն ունի, ավելի գռեհիկ է համեմատած Մադլենի հետ, և Ջոնը հետևում է նրան։ Ջոնի հետապնդումից վախեցած Ջուդին նրան նամակ է գրում, որտեղ խոստովանում է, որ ինքը հենց Մադլենն է։ Գևինը կաշառել է նրան, որպեսզի նա խաղա իր հոգեկան հիվանդ կնոջ դերը, որին այդքան նման է։ Ֆլեշբեքում հեռուստադիտողը տեսնում է, թե ինչպես է Ջուդին զանգակատուն բարձրանալիս հանդիպում Գևինին, ով նետում է իր կնոջ մարմինը։ Ջոնի ակրոֆոբիան թույլ չէր տա նրան բարձրանալ զանգակատուն, ինչը նրան դարձրել է կատարյալ կեղծ վկա։ Այնուամենայնիվ, Ջուդին, որն արդեն հասցրել է սիրել Ջոնին, պատռում է նամակը, հենց որ ավարտում է այն գրելը։

Ջոնը տարված է իր նոր ծանոթով։ Նա Ջուդիի համար ընտրում է սանրվածք ու զգեստ, որոնք հիշեցնում են Մադլենի սանրվածքն ու զգեստը։ Իր սիրելիին կորցնելու վախից՝ Ջուդին ամբողջովին փոխակերպվում է Մադլենի։ Ջուդին հագնում է կախազարդ, որը ժամանակին կրել է Մադլենը։ Սքոթին հասկանում է ճշմարտությունը։ Ընթրիքի փոխարեն նա Ջուդիին տանում է Սան Խուան Բաուտիստա և ստիպում նրան ևս մեկ անգամ բարձրանալ զանգակատունը՝ բացատրելով, որ ինքը պետք է ազատվի անցյալից՝ անելով այն, ինչ չի կարողացել անել Մադլենի մահվան օրը։ Ջուդին վախեցած է և ամեն ինչում խոստովանում է։ Ջոնը նետվում է նրա վրա և քարշ տալիս վերև՝ պայքարի ընթացքում չնկատելով, թե ինչպես է աստիճաններով բարձրանում վերև։ Ուժեղ հույզերը հաղթում են ակրոֆոբիային, և նա այլևս չի վախենում բարձունքներից։

Ջուդին Սքոթիին բացատրում է, որ սիրում է իրեն։ Սքոթիի կատաղությունը թուլանում է, նրանք գրկախառնվում են։ Հանկարծ աստիճանների վրա ոտնաձայներ են լսվում, ներս է մտնում միանձնուհին։ Ջուդին, վախեցած կնոջ դժվար տարբերվող «ուրվականից», հետ է քայլում և ընկնում աշտարակից։ Սքոթին ցնցված նայում է ներքև, մինչ միանձնուհին հարվածում է զանգին։

Դերերում

  • Ջեյմս Ստյուարտ՝ Ջոն «Սքոթի» Ֆերգյուսոն
  • Քիմ Նովակ՝ Մադլեն Էլսթեր / Ջուդի Բարտոն
  • Բարբարա Բել Գեդես՝ Մարջորի «Միջ» Վուդ
  • Թոմ Հելմոր՝ Գևին Էլսթեր
  • Էլեն Քորբի՝ հյուրանովի աշխատակից
  • Հենրի Ջոբս՝ կորոներ
  • Ռեյմոնդ Բեյլի՝ Սքոթիի բժիշկ
  • Կոնստանտին Շեյն՝ Լեյբել

Սցենար

Հիչքոքը վաղուց հետաքրքրությամբ հետևում էր ֆրանսիացի գրողներ Բուալոյի և Նարսեժակի ստեղծագործություններին։ Նա ապարդյուն փորձել է գնել իրենց «Նա, ով այլևս չկար» վեպի էկրանավորման իրավունքները, սակայն ֆրանսիացի ռեժիսոր Անրի Ժորժ Կլուզոն գերազանցել է նրան և այս պատմության հիման վրա նկարահանել է «Սատանուհիներ» (1954) դասական թրիլլերը։ Տարածված կարծիքն այն մասին, որ «Մահացածների թագավորությունից» վեպը գրվել է ֆրանսիացի հեղինակների կողմից հատուկ Հիչքոքի համար, չի հաստատվել հենց Նարսեժակի կողմից[16]։ Վեպի սյուժեն արձագանքում է 19-րդ դարի վերջին հայտնի «Մեռած Բրյուգգե» պատմվածքին։

«Darkling I Listen» աշխատանքային վերնագրով ֆիլմի համար սցենար գրելը հանձնարարվել է հայտնի դրամատուրգ Մաքսվել Անդերսոնին։ Հիչքոքը դժգոհ է մնացել արդյունքից և օգնության համար դիմել է պրոֆեսիոնալ սցենարիստ Ալեքս Կոպելին։ Վերջինիս առաջարկած սցենարի տարբերակը նույնպես գնացել է աղբարկղ։

Սցենարի երրորդ տարբերակը պատրաստել է Սամուել Թեյլորը (1912-2000), որին Հիչքոքին խորհուրդ են տվել որպես Սան Ֆրանցիսկոյի տեղագրության գիտակ։ Ռեժիսորը հավանել է ֆիլմը Ֆրիսկոյի ուղեցույց վերածելու գաղափարը։ Հենց այս փուլում սցենարում հայտնվել է հանդիսատեսի կողմից սիրված Միջի կերպարը։ Չնայած Թեյլորի առարկություններին՝ Կոպելին հաջողվել է ապացուցել, որ վերջնական սցենարում պահպանվել են նրա մշակումները։ Տիտրերում երկուսն էլ նշված են որպես սցենարիստներ։

Քասթինգ և դերասաններ

Տրյուֆոյի հետ հարցազրույցում Հիչքոքը հայտնել է, որ Մադլենի/Ջուդիի դերը Վերա Մայլսի համար է եղել նախատեսված, որը հանդես էր եկել իր նախորդ ֆիլմում[17]։ Երբ ռեժիսորն անսպասելիորեն հայտնվել է հիվանդանոցում, և նկարահանումները հետաձգվել են, Մայլսը հղիացել էր։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո Հիչքոքը ստիպված է եղել շտապ փոխարինել նրան։ Columbia Pictures ստուդիան համաձայնել է Քիմ Նովակի մասնակցությանը (ստուդիայի հետ կապված պայմանագրով) ֆիլմում՝ պայմանով, որ Ջեյմս Ստյուարտը նրա հետ հանդես է գալու «Զանգ, գիրք և մոմ» կատակերգությունում։ Տրյուֆոյի հետ նույն հարցազրույցում ռեժիսորը ֆիլմի անհաջողության պատճառ է համարում Ստյուարտի պատկառելի տարիքը, որը, լինելով Նովակից ուղիղ երկու անգամ մեծ, դժվարությամբ է համապատասխանում իր սիրեցյալի դերին[17]։ Այնուամենայնիվ, Հիչքոքը, ով մեկ անգամ չէ, որ աշխատել է Ստյուարտի հետ, բարձր է գնահատել նրա խաղը փողոցում մեծացած հասարակ ամերիկացու դերում։ Նա սիրում էր աշխատել Ստյուարտի հետ նաև այն պատճառով, որ վերջինս առանց ավելորդ հարցերի կատարում էր նրա ցուցումները։

«Միսս Նովակը կինոհրապարակ է ներկայացել իր գաղափարների ամբողջական փաթեթով, ինչին ես չեմ դիմանում», հայտնել է Հիչքոքը[17]։ Նա դերասանուհուց պահանջել է դատարկ, ոչինչ չարտահայտող հայացք[18]։ Նովակը հիշում է, որ ռեժիսորը «տարված է եղել» նախապես ընտրված կերպարին իր համապատասխանությամբ, սանրվածքի կոկիկությամբ[19]։ Այդ ժամանակ անհարմար, հնաոճ զգեստները դերասանուհու կողմից ընկալվում էին որպես զսպաշապիկ, միայն ավելի ուշ նա հասկացել է, որ հոգեբանական անհարմարությունը իր հերոսուհու հիմնական հատկանիշն է, քանի որ նա փորձում է «մտնել ուրիշի մաշկի մեջ»[20]։ Ջուդիի աշխարհիկ գռեհկությունն ընդգծելու համար նկարահանումների ժամանակ նա կրծկալ չի կրել[18][21]։

Երաժշտություն

«Գլխապտույտ» ֆիլմի երաժշտությունը Բերնարդ Հերմանի ամենահայտնի գործերից մեկն է։ Նրա համար ելակետ է հանդիսացել «Սիրո և մահվան երգը» «Տրիստան և Իզոլդա» օպերայից։

Հիչքոքի ֆիլմը մոլեգնության մասին է, այսինքն՝ շրջագծով սկզբնական կետին վերադառնալու մասին։ Այսպիսով, երաժշտությունը կառուցված է շրջանների և պարույրների վրա․ ցանկությունների կատարումը փոխարինվում է հուսահատությամբ։

Վերականգնում

1983 թվականին «Գլխապտույտ» ֆիլմը մաքրումից և վերականգնումից հետո առաջին անգամ վերաթողարկվել է 35 միլիմետրանոց կինոժապավենի վրա՝ ստերեո ձայնով։ 1996 թվականին «Գլխապտույտ» ֆիլմը կրկին թողարկվել է վարձույթում երկարատև վերականգնումից հետո, որը շատ հակասություններ է առաջացրել։ Ռոբերտ Հարիսի և Ջեյմս Քաթ��ի ղեկավարությամբ շտկվել է խունացած տեխնիկոլորի գունային գամման և վերաձայնագրվել է DTS-ի ամբողջ աուդիո ուղին[23]։ Չնայած կատարված վերականգնման բծախնդրությանը, վերաթողարկումը նաև ունեցել է հակառակորդներ, որոնք մեղադրել են Քաթցին և Հարիսին ռեժիսորական մտահղացումը խեղաթյուրելու մեջ։

Մրցանակներ և անվանակարգեր

Հետագա ճանաչում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0052357/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.filmaffinity.com/en/film647094.html
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. http://decine21.com/Peliculas/Psicosis-4526
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/zawrot-glowy
  7. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0052357/fullcredits
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=980.html
  10. http://www.adorocinema.com/filmes/filme-980/
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.bbfc.co.uk/releases/vertigo-film
  12. 12,0 12,1 12,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
  14. «The Top 50 Greatest Films of All Time | British Film Institute». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  15. «AFI: 10 Top 10. Top 10 Mystery». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. Jones, Dan. The Dime Novel and the Master of Suspense: The Adaptation of D’Entre Les Morts Into Vertigo. Saint Paul, Minn.: University of St. Thomas, 2002.
  17. 17,0 17,1 17,2 Цитируется по книге интервью Хичкока с Франсуа Трюффо (1962)
  18. 18,0 18,1 A Companion to Alfred Hitchcock (eds. Thomas Leitch, Leland Poague). John Wiley & Sons, 2011. ISBN 9781405185387. Page 189.
  19. «Kim Novak on Vertigo — YouTube». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 21 (օգնություն)
  20. «Kim Novak discusses Vertigo (1958) at the 2012 TCM Film Festival — YouTube». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 65 (օգնություն)
  21. Douglas A. Cunningham. The San Francisco of Alfred Hitchcock’s Vertigo. Scarecrow Press, 2011. ISBN 9780810881235. Page 37.
  22. BFI | Sight & Sound | The Best Music in Film
  23. Auiler, Dan. Vertigo: The Making of a Hitchcock Classic. Macmillan, 2000. ISBN 0-312-26409-7. Pages 170—171, 177, 190—193.
  24. Победители и номинанты 32-й церемонии вручения премии «Оскар» Արխիվացված է Հունվար 5, 2012 Wayback Machine-ի միջոցով: на сайте IMDb
  25. «Лауреаты премий 6-го Международного кинофестиваля в Сан-Себастьяне». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխապտույտ (ֆիլմ)» հոդվածին։