Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալթա (այլ կիրառումներ)
Մալթա (մալթ.՝ Malta, լատին․՝ Melita), Մալթայական կղզեխմբի ամենամեծ կղզին։ Մալթան գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնում՝ հավասարապես Իտալիայից հարավ և Լիբիայից հյուսիս հեռավորության վրա։ Կղզու տարածքը 246 կմ² է։
Անվանումն ունի փյունիկյան ծագում (փյունիկեցիները մ․ թ․ ա․ 13-րդ դարում գաղութացրել էին կղզին)։ Ենթադրում են, որ կղզուն հին հույների տված Մելիտա անվանման հիմքում հենց ընկած է փյունիկյան անվանումը՝ «ապաստան, պատսպարան» (ծովի ալիքներից) իմաստով։ Հին հունական անվանումից էլ առաջացել է այժմյան Մալթա ձևը[2]։
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|