Template:Email templates/Consent/hy
Որևէ պատկերի, տեքստի, և նման նյութի վերաօգտագործման թույլտվության հայցերին բազմաթիվ երկիմաստ պատասխաններ ստանալու պատճառով (ինչպիսին է․ «Ես Վիքիփեդիային թույլ եմ տալիս իմ պատկերներն վերաօգտագործել»), խորհուրդ է տրվում մի ստանդարտ համաձայնության հայտարարագիր օգտագործել էլ-նամակում, էլ-նամակում այն նշել, որը կարող է հեղինակի/հեղինակային իրավունքի իրավատիրոջ միջոցով վերադարձվել էլ-նամակի պատասխանում։ Ստորև բերված նախադեպը պիտի լրացվի ըստ անհրաժեշտության՝ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններով։ Նշենք որ «ԱՇԽԱՏԱՆՔ» և «ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ» բառերը չպետք է հայտնվեն ուղարկված էլ-պատասխանում, քանզի պիտի փոխարինվեն պատկերի և թույլատրագրի մանրամասներով։ Եթե նիշքի հղումն առցանց առկա չէ, կարող եք նիշքը ներբեռնել Վիքիպահեստում՝ {{OTRS pending}} կաղապարը տեղադրելով, և հեղինակից խնդրել որ համաձայնության հայտարարության մեջ դրան հղում կատարի։
Նշենք որ տեքստը պետք է 3 տեղ փոխեք՝ Ձեր աշխատանքի (պատկեր/ձայնային/տեսային) ՅուԱրԷլ-ը, մի թույլատրագիր և թվականը և անունը։ Նաև, խնդրում ենք ներառել Վիքիպահեստում գտնվող ձեր պատկերի ՅուԱրԷլ-ը, որի համար թույլտվություն եք տալիս էլ-նամակում։ Ստացող՝ permissions-commons@wikimedia.org Սույնով հաստատում եմ, որ ԸՆՏՐԵԼ ՄԵԿԸ՝ [ես, (անունն այստեղ)] ԿԱՄ [(հեղինակային իրավունքի իրավատերը)] [ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՇԵԼ ԱՅՍԵՂ - ազատ արձակվող աշխատանքը մանրամասն նկարագրել, աշխատանքը կցել էլ-նամակին, կամ առցանց լինելու դեպքում աշխատանքի ՅուԱրԷլը տալ] հեղինակը և/կամ բացառիկ հեղինակային իրավունքների միակ իրավատերն եմ։ Ես համաձայն եմ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ․ ՏԵ՛Ս ՍՏՈՐԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ [այդ աշխատանքը հրատարակել ազատ թույլատրագրերի՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 (համատարած - unported)» և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագրի (անվարկած, առանց անփոփոխ բաժիննների, սկզբնակազմի տեքստի կամ վերջնակազմի տեքստի) ներքո։] Ես գիտակցում եմ, որ դրանով ես ցանկացած մեկին իրավունք եմ ընձեռնում՝ աշխատանքն օգտագործել առևտրային ապրանքում կամ այլ կերպ, և այն փոփոխել ըստ իրենց անհրաժեշտության, այն պայմանով որ ենթարկվեն թույլատրագրի պայմաններին և այլ գործող օրենքներին։ Ես տեղյակ եմ, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակվում Վիքիփեդիային կամ առնչվող կայքերին։ Ես տեղյակ եմ, որ ես միշտ իմ աշխատանքի հեղինակային իրավունքները պահպանելու եմ, և պահպանելու եմ ըստ ընտրված թույլատրագրի վերագրման իրավունքը։ Այլոց կողմից արված փոփոխությունները ինձ չեն վերագրվի։ Ես տեղյակ եմ, որ ազատ թույլատրագիրը միայն հեղինակային իրավունքին է վերաբերում, և ես վերապահում եմ գործողություն ձեռնարկելու տարբերակը ընդդեմ ցանկացած անձի, ով այս աշխատանքն կօգտագործի զրպարտական ձևով, կամ խախտելով անձի իրավունքները, ապրանքանշային սահմանափակումները, և այլն։ Ես գիտակցում եմ, որ այս համաձայնագիրը չեմ կարող հետ կանչել, և որ աշխատանքը կարող է մշտապես պահվի կամ չպահվի որևէ Վիքիմեդիա նախագծում։ [ՈՒՂԱՐԿՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ (ապագայում վավերականության ստուգումը հնարավոր դարձնելու համար)՚] Թույլատրագրի տեսակՎերը բերված օրինակում, շնորհված թույլատրագիրը երկակի է՝ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագիր և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագիր։ Դուք կարող եք գոնե մեկ թույլատրագիր ընտրել մեր ազատ թույլագրերի ցանկից։ Մեր օգտագործած բոլոր թույլատրագրերը նման միտումներով են։ Դուք պետք է հստակ թույլատրագիրը նշեք՝ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ վարկած 3.0 կամ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 բավականաչափ հստակ են, սակայն միայն նշել Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագիր, Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման, կամ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ (առանց վարկածի թվի) բավական հստակ չէ։ Ձեզանից չի պահանջվում պատկերների համար երկակի թույլատրագիր նշել։
Էլեկտրոնային հասցեԹույլատվական էլ-նամակներն ուղարկել մեր պատասխանատու խմբին («ՕԹիԱրԷս-ին»)՝ |