Ամեն գնով (ֆիլմ)
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ամեն գնով անգլ.՝ At Any Price | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և սպորտային ֆիլմ |
Թվական | 2012 և նոյեմբերի 14, 2013[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռամին Բահրանի |
Պրոդյուսեր | Քրիսթին Վաշոն |
Սցենարի հեղինակ | Ռամին Բահրանի |
Դերակատարներ | Զաք Էֆրոն, Դենիս Քուեյդ, Հիզիր Գրեմ, Չելսի Ռոս, Քլենսի Բրաուն, Քիմ Դիկենս, Ռեդ Ուեսթ և Մայկա Մոնրո |
Երաժշտություն | Դիքոն Հինչքլիֆ |
Մոնտաժ | Աֆոնսո Գոնսալվես |
Պատմվածքի վայր | Այովա |
Կինոընկերություն | Killer Films[2] |
Տևողություն | 105 րոպե |
Շահույթ | 361 418 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Ամեն գնով» (անգլ.՝ At Any Price), ռեժիսոր Ռամինա Բահարիի 2012 թվականի ամերիկական դրաման հոր մասին, որը երազում է, որ իր ընտանեկան բիզնեսը կծառայի որդու հետ մտերմացմանը։ Բայց որդին չի ցանկ��նում միանալ ընտանեկան գործերին, այլ երազում է դառնալ մրցարշավորդ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դենիս Քուեյդը և Զաք Էֆրոնը։
Ֆիլմը ընտրվել է 69-րդ վենետիկյան կինոփառատոնում ցուցադրելու համար 2012 թվականին, նրա համար նախատեսվել էր բարձրագույն պարգև՝ «Ոսկե առյուծի» արձանիկներ։ Ինչպես նաև ֆիլմն ավելացվել է Թայլանդում կայանալիք միջազգային կինոփառատոնին և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։ «Sony Pictures Classics» ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ ֆիլմի վրա[5], սահմանափակված վարձույթով ԱՄՆ-ում թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցի նախկին պաշտպան Հենրի Ուիփլը (Դենիս Քուեյդ) համառորեն աշխատել է, որպեսզի պահպանի իր հայրիկի գյուղական կայսրության եկամուտը։ Նա միշտ երազել է ընտանեկան բիզնեսի մասին, իր մեծ տղայի՝ Հրանտի (Պատրիկ Վ. Սթիվենս) հետ, բայց նա հրաժարվում է։ Նա թողնում է ֆերման և գնում է իր ճանապարհով՝ աշխարհը ճանաչելու նպատակով։ Հենրիին ոչինչ չի մնում, և միակ հույսը դառնում է նրա փոքր որդին՝ Դինը (Զաք Էֆրոն), բայց նա շուտով ցանկանում է մասնակցել ավտոմրցույթների, քան զբաղվել հող մշակելով[6]։
Այդ ընթացքում մեկ ուրիշ ֆերմեր Ջիմ Ջոնսոնը (Քլենսի Բրաուն) Հենրիի գնորդներին գրավում է դեպի իր կողմը, քանի որ նա չի կարողանում միայնակ գլուխ հանել։ Մինչ Հենրին փորձում է վերադարձնել հաճախորդներին, Դինը իր անունը հայտնի է դարձնում մրցավազքի մայրուղիում։ Դինը իսկապես տաղանդավոր օդաչու է, իրականում նրան աջակցում է մայրը՝ Իրենը (Քիմ Դիքենս) և ընկերուհին Քենդենսը (Մայկա Մոնրո)՝ աղջիկ անգործունակ ընտանիքից է։ Երբ գենետիկորեն մոդիֆիկացված ընտանիքի հզոր արտադրողը ստանում է թեյավճար, հայտնի է դառնում, որ Հենրին մասնակցել է մաքրմանը և արտադրանքի վերավաճառմանը, որը հետաքրքրություն է առաջացնում նրա բիզնեսի հետազոտմանը և որպես հնարավորություն նրա փակմանը։ Հենրին ունի սիրուհի՝ Մերեդիթը (Հիզեր Գրեմ), ով սկսում է համակրել Դինին։ Երբ, թվում էր, որ ընտանեկան գործակալությունը ընդլայնում է հետազոտական շրջանակը, Հենրին հույս է ունենում, որ վատագույնն առջևում է, հատկապես, երբ ողբերգական պատահարը կարող է փոխել իրավիճակը...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիս Քուեյդ — Հենրի Ուիփլ
- Զաք Էֆրոն — Դին Ուիփլ
- Քիմ Դիքենս — Իրեն Ուիփլ
- Հիզեր Գրեմ — Մերեդիթ Քրոու
- Քլենսի Բրաուն — Ջիմ Ջոնսոն
- Պատրիկ Վ. Սթիվենս — Հրանտ Ուիփլ
- Դեն Ուոլլեր — Լարի Բրաուն
- Մայկա Մոնրո — Քենդենս Ֆարոու
- Չելսի Ռոս — Բայրոն
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի կարգախոսն է՝ «Որքա՞ն հեռու դու կգնաս, երազանքիդ հետևելով»
- Ռամին Բահարին գրել է ֆիլմի սցենարը և բեմադրել է այն
- Նկարահանումներն անցկացվել են Իլինոյս նահանգում, ԱՄՆ
- Զաք Էֆրոնի աջ ձեռքի դաջվածքը ֆիլմի ամբողջ ընթացքում ծածկված է հատուկ դիմահարդարումով, քանի որ հերոսի բնութագրության մեջ ոչինի գրված չի եղել դաջվածքի մասին։ Միայն թե, ընտանեկան ընթրիքի տեսարանում կարելի է նկատել այն[7]
- Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի ժամանակ, որն անցկացվել է «Egyptian Theatre» թատրոնում, Զաք Էֆրոնը ներկա չի գտնվել[8]
Քննադատություններ և կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ֆիլմն ստացել է տարբեր կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում 40 % եղել են դրական գնահատական[9]։ «Metacritic» կայքում՝ 100-ից 60-ը[10]։
Սաունդթրեկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «I Remember You» — Ruby Dee and The Snakehandlers
- «Badly Bent» — J.P. Harris and the Tough Choices
- «Lions Of Least» — Pontiak
- «Two For the Road» — J.P. Harris and the Tough Choices
- «Hash» — RTX
- «Courtesy of Drag City» — Hightower
- «Still Got My Summer» — Louis Yoelin
- «Dearest Lady» — Ocha La Rocha
- «The Man I Am» — John Eddie
- «Butcher» — Wizard Smoke
Համաշխարհային թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիա — 28 սեպտեմբերի 2012 թվականի — Ցյուրիխում կայացած կինոփառատոնի շրջանակներում
ԱՄՆ — 16 ��արտի 2013 թվականի — «South by Southwest» կինոփառատոնի շրջանակներում
Դանիա — 16 ապրիլի 2013 թվականի
ԱՄՆ — 19 ապրիլի 2013 թվականի — Տրայբեկ կինոփառատոնի շրջանակներում
ԱՄՆ — 20 ապրիլի 2013 թվականի — «RiverRun» միջազգային կինոփառատոնի շրջանակներում
Ֆիլիպիններ — 1 մայիսի 2013 թվականի
Քուվեյթ — 23 մայիսի 2013 թվականի
Սինգապուր — 23 մայիսի 2013 թվականի
Պորտուգալիա — 18 հուլիսի 2013 թվականի
Թայվան — 8 օգոստոսի 2013 թվականի
Թուրքիա — 16 օգոստոսի 2013 թվականի
Շվեդիա — 16 հոկտեմբերի 2013 թվականի — պրեմիրեա DVD-ով
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 69-րդ վենետիկյան կինոփառատոն (2012 թվական) — «Ոսկե առյուծի» անվանակարգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=atanyprice.htm
- ↑ «At Any Price TIFF premiere gallery».
- ↑ Sony Classics buys Bahrani’s «At Any Price»
- ↑ Review: «At Any Price»
- ↑ Интересные факты о фильме
- ↑ «At Any Price»: Dennis Quaid, Heather Graham Bring Farming Drama to L.A.
- ↑ «At Any Price», Rotten Tomatoes
- ↑ «At Any Price», Metacritic
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի էջը Sony կինոընկերության կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ««Ամեն գնով»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Venice bows lineup of prestige pics
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2012 դրամա ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Այովայում
- Իլինոյսում նկարահանված ֆիլմեր