Առանց ընտանիքի (վիպակ)
Առանց ընտանիքի Sans famille | |
---|---|
Հեղինակ | Հեկտոր Մալո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ |
Թեմա | որբ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Ռեմի և Վիտալիս |
Նկարագրում է | Պո, Quercy?, Բորդո, Փարիզ, Առլ, Ավինյոն, Montélimar?, Վալանս, Լիոն, Դիժոն, Բոլուն սյուր Մեր, Լոնդոն և Ֆրանսիա |
Նկարազարդող | Գ. Գասպարյան |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Սովետական գրող |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
Թարգմանիչ հայերեն | Աիդա Հայրապետյան |
Վիքիքաղվածք | Առանց ընտանիքի |
Sans Famille Վիքիպահեստում |
«Առանց ընտանիքի» (ֆր.՝ Sans famille), ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի՝ 1878 թվականին լույս տեսած վիպակը։
«Առանց ընտանիքի» վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին։ Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ։ Միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին։ Շուտով Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Նա շատ փորձություններ և դժվարություններ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր, և մարդասեր Ռեմին։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։
Մալոն մեծ սիրով նկարագրում է կենդանիներին՝ կապիկ Հոգյակին, երեք շներին՝ Կապիին, Դոլչեին և Զերբինոյին։
Նկարագրելով Ռեմիի ճակատագիրը՝ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունը, ուր ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը։ Հեղինակը պատմում է, որ սեփականատերերի աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։
Հայերեն հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Մալո, Առանց ընտանիքի, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978[1]։
- Հեկտոր Մալո, Առանց ընտանիքի, Զանգակ հրատարակչություն, Երևան, 2019[2]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ընտանիքի (վիպակ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ընտանիքի (վիպակ)» հոդվածին։ |