Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դնեպր (այլ կիրառումներ)
Դնիպրո (ուկրաիներեն՝ Дніпро́, մինչև 1796 թվականը՝ Եկատերինոսլավ, 1796-1802 թվականներին՝ Նովոռոսիյսկ, 1802-1926 թվականներին՝ Եկատերինոսլավ, 1926-2016 թվականներին՝ Դնեպրոպետրովսկ[3]), քաղաք, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, բնակչության թվով Ուկրաինայի չորրորդ քաղաքը՝ Կիևից, Խարկովից և Օդեսայից հետո։ Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական, տրանսպորտային, տնտեսական կենտրոններից մեկն է, մետալուրգիայի կենտրոնը և Ուկրաինայի տիեզերական մայրաքաղաքը։ Հատկապես զարգացած են գունավոր մետալուրգիան, մետաղամշակումը, մեքենագործությունը և ծանր արդյունաբերության այլ ճյուղեր։
Հիմնադրվել է 1783 թվականին և կոչվել Եկատերինոսլավ (բառացի՝ «փառք Եկատերինային»)՝ ի պատիվ Եկատերինա II-֊ի։ Պավել I֊ի թագավորության օրոք (1796-1801) պաշտոնապես կոչվել է Նովոռոսիյսկ՝ այն ժամանակ Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստաններին տրվող Նովոռոսիա անունով։
Սակայն Ալեքսանդր I֊-ը 1802 թվականին քաղաքին վերադարձրեց «Եկատերինոսլավ» անվանումը։ 1826 թվականին վերանվանվել է ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Գրիգորի Իվանի Պետրովսկու, որն իր կյանքը սկսել է որպես բանվոր այդ քաղաքի գործարաններում, ղեկավարել է այստեղ հեղափոխական շարժումը[4]։
2016 թվականի մայիսի 19-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դեկոմունիզացիայի գործընթացի շրջանակներում վերանվանեց Դնեպրոպետրովսկ քաղաքը Դնեպր կամ Դնիպրո (Դնեպր գետի անունով), իսկ հունիսի 3-ին որոշումն ուժի մեջ է մտել։
1775-ին զապորժյան կազակները վերջնականապես լուծարվեցին, և նրանց հողերը բաժանվեցին Ազովի և Նովոռոսիյսկ նահանգների միջև։ 1776 թվականին Եկատիրինա 2-րդի հրամանով հիմնադրվեց Ազովի նահանգի գավառական քաղաքը, որը կոչվում էր Եկատերինոսլավ։ Սկզբում այդ գավառական կենտրոնը հիմնադրվել է Կիլչեն գետի ափին , սակայն այն երկար չպահպանվեց ՝ ճահճուտներ մերձակայքում գտնվելու և հաճախակի ջրհեղեղների պատճառով։
ամիս
|
հնվ.
|
փտր.
|
մրտ.
|
ապր.
|
մյս.
|
հնս.
|
հլս.
|
օգս.
|
սպտ.
|
հկտ.
|
նոյ.
|
դեկ.
|
տար.
|
միջին ջերմաստիճան°C (°F)
|
-5.5 (22)
|
-4.1 (25)
|
0.8 (33)
|
9.4 (49)
|
16.0 (61)
|
19.6 (67)
|
21.3 (70)
|
20.6 (69)
|
15.4 (59)
|
8.4 (47)
|
2.5 (37)
|
-2.1 (28)
|
8.6 (48)
|
միջ. տեղումների քանակ
|
45
|
36
|
34
|
38
|
46
|
59
|
56
|
37
|
36
|
32
|
42
|
52
|
43
|
Աղբյուր՝ Gorod.dp.ua[5]
|
|
---|
| Մայրաքաղաք | |
---|
| Մարզեր | |
---|
| Ինքնավար հանրապետություն | |
---|
| Պետական նշանակության քաղաքներ | |
---|
| Վարչական կենտրոններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 427)։
|