Jump to content

Դումա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դումա
արաբ․՝ دوما‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՌիֆ Դիմաշկի մարզ
ՄինտակաԴումայի գավառ
ՆահիյաԴումայի շրջան
ԲԾՄ660 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն110 893 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքesyria.sy/eraqqa/
Դումա (քաղաք) (Սիրիա)##
Դումա (քաղաք) (Սիրիա)

Դումա (արաբ․՝ دوما‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավ-արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի մարզում։ Դումայի գավառի վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 110 893 մարդ[1]։

Գտնվում է Դամասկոսից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Տեղակայված է ծովի մակարդակից 660 մ բարձրության վրա[2]։

Դուման բավական պահպանողական իսլամադավանների քաղաք է։ Քաղաքի մասին հիշատակություններ կան դեռ արամեական ժամանակաշրջանից։ Դումայում գործում են ավելի քան 80 մզկիթներ, որոնցից շատերը պատմական նշանակություն ունեն։ Դուման արդյունաբերական-գյուղատնտեսական քաղաք է։ Քաղաքում կան մի շարք փոքր ձեռնարկություններ, զարգացած են արհեստները։ Քաղաքի ծայրամասերում աճեցնում են մրգատու ծառեր, հատկապես մեծ ճանաչում ունի այնտեղի խաղողը։

Սիրիական ճգնաժամի ընթացքում՝ 2011-2012 թվականներին, Դուման եղել է հակակառավարական ցույցերի անցկացման ու երկրի զինված ուժերի հետ բախումների հիմնական վայրերից[3][4]։

2012 թվականի հունիսի 29-ին սիրիական բանակը Դումայում իրականացրեց կոտորած, որտեղ սպանվեց ավելի քան 50 մարդ[5]։

Հաջողությամբ իրականացնելով Ռիֆ Դիմաշկի զինված ապստամբների դեմ ուղղված խոշոր օպերացիան՝ սիրիական բանակը 2012 թվականի հունվարի 30-ին քաղաքում հաստատել է իր վերահսկողությունը։

2012 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Սիրիայի բանակը վերահսկում էր քաղաքի մեծ մասը, սակայն բախումներն ու պայթյունները շարունակվում էին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «population of Douma, syria 2004 census». CBSSYR. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17–ին-ին.
  2. «Duma, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  3. «Syria's Douma 'wants its dead'». TVNZ. 2011 թ․ ապրիլի 3. Վերցված է 29 դեկտեմբերի, 2011-ին.
  4. «Arab League monitors stoke anti-government protests in Syria». USA Today. 29 դեկտեմբերի, 2011. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. http://news.nationalpost.com/2012/06/29/young-children-entirely-families-among-almost-200-massacred-in-besieged-syrian-city-of-douma/
  6. Di Giovanni, JANINE (2012 թ․ հոկտեմբերի 18). «Denial Is Slipping Away as War Arrives in Damascus». New York Times. Վերցված է 20 հոկտեմբերի, 2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումա (քաղաք)» հոդվածին։