Jump to content

Էննի (մրցանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի
Երկիր ԱՄՆ
Տեսակմրցանակների խումբ
ՊարգևատրողASIFA-Hollywood?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1972
Հերթականություն
Կայքannieawards.org(անգլ.)
 Annie Awards Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էննի

«Էննի» մրցանակ (անգլ.՝ Annie Award), մրցանակ, ներկայացված է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի մասնաճյուղի անիմացիոն ֆիլմերի ASIFA միջազգային ասոցիացիայի կողմից 1972 թվականին։ Ի սկզբանե մտածված է եղել որպես մեծարման երեկո անիմացիայի բնագավառում մեծ ավանդ ունեցած գործիչների համար, հետևյալ արտադրության ոլորտներում՝ մենեջմենթ, սցենարներ, հնչյունավորում, դիզայն, էֆեկտներ և այլն։ 1992 թվականից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը։

Քննադատություն և սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի համար նոմինացվել է 5 աշխատանք՝ The Walt Disney Company երկու ժապավեն, մեկը՝ Pixar և երկուսը անկախ։ Երբ պաշտպանված կայքում սկսվեց քվերակությունը, պարզվեց, որ երկու անկախ մուլտֆիլմեր չեն ընդգրկվել ցանկում։ ASIFA-ն ընդունեց սխալը, արդյունքները վերականգնեցին, երբ ընտրողները կրկին առաջարկված ցանկի հիման վրա քվեարկեցին, բայց Everything Will Be OK անկախ մուլտֆիլմերից մեկը կրկին չհայտնվեց ցանկում։ Քվեարկությունը կանգնեցրին, ��սկ երբ այն միացրին, պարզվեց կարճամետրաժ ֆիլմը ունի 24 ժամ, որպեսզի ստանա անհրաժեշտ ձայները։ Թեև կազմակերպիչները ներողություն են խնդրել, հետագայում գործը առաջ չգնաց, հաղթեց Pixar ընկերության մուլտֆիլմը[1]։

2009 թվականին Քունգ ֆու Պանդա մուլտֆիլմը պարտության մատնեց օսկարային WALL-E ընկերությանը, հաղթելով նրան բոլոր անվանակարգերում, որտեղ այն ներկայացված էր։ Շատերը զարմացած դրանով, կարծում են, որ պատճառը Ջեֆրի Կատցենբերգի ներքին աշխատանքն է, որը յուրաքանչյուր աշխատակցին  ASIFA-յի անդամակցության հնարավություն է տվել, իսկ այնուհետև ակնարկել է, թե ում օգտին պետք է քվեարկել[2][3]։

2010 թվականին The Walt Disney Company ընկերությունը տեղեկացրեց մրցանակին աջակցելու դադարեցման մասին։ Նրանց չի գոհացնում է այն փաստը, որ ցանկացած ոք կարող է գնել ASIFA-յի անդամակցությունը ու հայտնում են DreamWorks-ի առավելության մասին, որը աշխատակիցներին անվճար անդամատոմսեր է տրամադրում։ Ի պատասխան այս ամենին ասոցիացիան փոխել է քվեաթերթիկների տրամադրման կանոնները։ Այժմ քվեարկել կարող են միայն պրոֆեսիոնալ քննադատները։ Ղեկավարը դա դեպի ապագա փոփոխությունների համար առաջին քայլն է համարել։ Չնայած դրան, Disney-ի նախագահը կոչ է անում բոլոր ստուդիաներին կանոնները փոփոխել[4]։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի մրցանակի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անիմացիա Ընկերություն
1992 Գեղեցկուհին և Հրեշը Walt Disney Pictures
1993 Ալադին Walt Disney Pictures
1994 Առյուծ արքան Walt Disney Pictures
1995 Պոկահոնտաս Walt Disney Pictures
1996 Խաղալիքների պատմություն Walt Disney Pictures & Pixar
1997 Կատուները չեն պարում Turner Feature Animation
1998 Մուլան Walt Disney Pictures
1999 Պողպատե հսկան Warner Bros. Feature Animation
2000 Խաղալիքների պատմություն 2 Walt Disney Pictures & Pixar
2001 Շրեկ DreamWorks SKG & Pacific Data Images
2002 Ուրվականներից քշվածները Studio Ghibli
2003 Նեմոյին փնտրելիս Pixar
2004 Սուպեր ընտանիքը Pixar
2005 Ուոլեսը ու Գրոմիտը Aardman Animations & DreamWorks Animation
2006 Մեքենաները Pixar
2007 Ռատատույ Pixar
2008 Քունգ ֆու Պանդա DreamWorks Animation SKG
2009 Վեր Pixar
2010 Ինչպես ընտելացնել վիշապին[5] DreamWorks Animation SKG
2011 Ռանգո Nickelodeon Movies & GK Films & Industrial Light & Magic & Blind Wink
2012 Ռալֆ Walt Disney Pictures
2013 Սառցե սիրտը Walt Disney Pictures
2014 Ինչպես ընտելացնել վիշապին 2 DreamWorks Animation SKG
2015 Գլուխկոտրուկ Walt Disney Pictures & Pixar

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Why Don Hertzfeldt Probably Won't Win An Annie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «The Contenders, the Show and the Spectacle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «April 25 Scrapbook». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Disney withdraws from Annie Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Мультфильм „Как приручить дракона“ получил 10 „Энни“» — «Новый Взгляд»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]