Կելվին (չափման միավոր)
Կելվին, թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր, հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին։ Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է։ Նշանակվում է Կ (K)։ Մինչև 1968 թվականը գործածվել է Կելվինի աստիճան (°K) անվանումը։ Կելվինը մեծությամբ հավասար է Ցելսիուսի մեկ աստիճանին։ Մեկ կելվինը հավասար է ջրի և եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273,16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 К) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․
- °С = K−273,15 (ջրի եռակի կետի ջերմաստիճան – 0.008 °C)[1]։
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Lord_Kelvin_photograph.jpg/250px-Lord_Kelvin_photograph.jpg)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/CelsiusKelvinThermometer.jpg/220px-CelsiusKelvinThermometer.jpg)
Կապը Կելվինի T ջերմաստիճանի և Ցելսիուսի սանդղակի t ջերմաստիճանի միջև արտահայտվում է
- T = t + 273 բանաձևով։
Կելվինի սանդղակի միավորը ՄՀ-ում 1 կելվին է (1 Կ), որը հիմնական միավոր է։ Քանի որ t-ի ամենափոքր արժեքը -273 °C-ն է, ապա T = t + 273 ակնհայտ է, որ բացարձակ ջերմաստիճանն ընդունում է միայն դրական արժեքներ։
Ջերմաստիճանի դիագրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/9q4xqoch9srna80b2tt5h3mmw8awm5e.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/58qtf1yqnuttp322niq8ekruicn2umh.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/5e64ec80yxmlbhjbvp6wdguq5e8izhb.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/8ezsqaebptt2l1lvu1r3w6q9wpcwjxa.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/kzcwcdw9eeoxky456lldfkum31j18ne.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/8xnkkv6q5yglaud1zgqpe3y6qise5kl.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/cy4ch3clvv0tom4brx5ilrvz1txby42.png)
![](https://cdn.statically.io/img/upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/9uyyr8iyrwjy7xhz7fmr870hzquov3m.png)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Определение Кельвина Արխիվացված 2012-07-16 Wayback Machine в BIPM (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ГОСТ 8.417-2002. Государственная система обеспечения единства измерений. Единицы величин» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ ![]() |