Մարիո (ճապ.` マリオ, անգլ.`Mario), համակարգչային գեղարվեստական կերպար և Սուպեր Մարիո եղբայրներ համակարգչային խաղերի սերիայի գլխավոր խաղացվող հերոսը։ Մարիոն ստեղծվել է ճապոնացի խաղերի դիզայներ Շիգերու Միյամոտոյի կողմից։ Դառնալով «Նինթենդո» ընկերության այցեքարտը՝ Մարիոն ստեղծման օրվանից ի վեր հանդես է եկել 200-ից ավելի համակարգչային խաղերում։ Չնայած նա սկզբում եղել է պլատֆորմային խաղերի հերոս, ներկա ժամանակներում նա հայտնվում է նաև համակարգչային խաղերի այլ ժանրերում, ինչպիսին են օրինակ՝ մրցավազք, փազլ, RPG, պայքարային խաղեր և սպորտ։ Քանի որ Մարիոյին և իր եղբորը՝ Լուիջիին անվանում են «Մարիո եղբայրներ», տարբեր խոսակցություններ էին գնում, որ իր լրիվ անունն է Մարիո Մարիո։ 1980-ականներին Նինթենդոն պաշտոնապես հայտարարեց, որ ո'չ Մարիոն, ո'չ Լուիջին չունեն ազգանուն, սակայն 1993 թ.-ի «Մարիո սուպերեղբայրներ» գեղարվեստական ֆիլմում, որը նկարվել էր Մարիոյի մասնակցությամբ խաղերի հիման վրա, նա ու Լուիջին կրում են Մարիո ազգանունը, և իրենց լրիվ անունները լինում են, համապատասխանաբար՝ Մարիո Մարիո և Լուիջի Մարիո։
Մարիոն ներկայացվում է որպես ցածրահասակ իտալո-ամերիկացի ջրմուղագործ, որ ապրում է Սնկային թագավորությունում։ Նա շատ անգամ կանգնեցնում է չարագործ Բաուզերին, որն ուզում էր առևանգել Փիչ արքայադստերը և գրավել Սնկային թագավորությունը։ Մարիոյի մոտ կան նաև այլ թշնամիներ, այդ թվում նաև գորիլա Դանկի Կոնգը և գործարար Վարիոն։ Նրան երբեմն օգնում է եղբայրը՝ Լուիջին։ 1995 թ.-ից Մարիո ձայնն է եղել Չառլզ Մարտինեն։
Որպես Նինթենդոյի թալիսման Մարիոն, համակարգչային խաղերի պատմության մեջ ամենահայտնի հերոսը, և իր պատկերը հաճախ կապված են համակարգչային խաղերի հետ։ Ընդհանուր առմամբ Մարիոն համարվում է բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ համակարգչային խաղերի կերպարներից մեկը[1]։ Աշխարհում վաճառվել են Մարիոյի խաղերի ավելի քան 210 միլիոն օրինակ։