Jump to content

Մնաս բարով, Բեռլին (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնաս բարով, Բեռլին
անգլ.՝ Goodbye to Berlin
ՀեղինակՔրիսթոֆեր Իշերվուդ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1939
Նկ��րագրում էԲեռլին
ՆախորդMr Norris Changes Trains?
ՀրատարակիչՀոգարթ Փրես
Հրատարակման տարեթիվ1939
OCLC5437385

Մնաս բարով, Բեռլին (անգլ.՝ Goodbye to Berlin), մասամբ ինքնակենսագրական վեպ, որի հեղինակն է Քրիսթոֆեր Իշերվուդը։ Այս ստեղծագործությունը թղթին է հանձնվել 1939 թվականին և պատմում է հեղինակի բեռլինյան տարիների մասին՝ Վեյմարյան Հանրապետության օրոք՝ 1930-ական թվականների սկզբից մինչև այն պահը, երբ երկիրն անցավ նացիստների վերահսկողության տակ։ «Մնաս բարով, Բեռլին» ստեղծագործությունը մաս է կազմում «Բեռլինյան պատմություններ» և «Միսթր Նորիսի աշխատանքներն ու դժվարությունները» վիպաշարի, որի մասին հեղինակը՝ Իշերվուդը նույնպես անդրադարձել է այդ տարիների իր կյանքին։ Գրքի սյուժեի հիման վրա 1972 թվականին նկարահանվել է «Կաբարե» ֆիլմը։

«Մնաս բարով, Բեռլին» վեպը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված հատվածներից։ Սրանք պատմում են տարբեր մարդկանց պատմություններ, ովքեր հանդիպել են Իշերվուդի հետ հեղինակի Բեռլինում անցկացրած տարիներին՝ 1930 թվականի վերջից մինչև 1933 թվականի սկիզբը։ Այդ հատվածներն են.

  • «Բեռլինյան օրագիր (աշուն 1930)»
  • «Սալլի Բոուլզ»
  • «Ռյուգեն կղզում (ամառ 1931)»
  • «Նովակի»
  • «Լանդաուերի»
  • «Բեռլինյան օրագիր (ձմեռ 1932-1933)»

Վեպում կարելի է հետևել, թե ինչպես է փոխվում Վեյմարյան Հանրապետության գերմանական ազատ հասարակությունն ու դառնում դաժան նացիստական ակցիաներ կազմակերպող հասարակություն. այդ ակցիաները սկսեցին այն ժամանակ, երբ իշխանության գլուխ բարձրացան ֆաշիստներն ու սկսեցին պայքարել հրեաների և քաղաքական ընդդիմադիրների դեմ։

«Մնաս բարով, Բեռլին» ստեղծագործությունը հրապարակվում է 1939 թվականին և մանրամասնությամբ նկարագրել է գերմանաբնակ այն հասարակության շերտին, ով տուժել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունից։

Գլխավոր կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քրիսթոֆեր Իշերվուդ՝ երիտասարդ գրող, ով Բեռլին է ժամանել Անգլիայից, որպեսզի գրի իր նոր վեպը։ Ապրում է համեստ եկամուտներով, որոնք ստանում է անգլերենի դասավանդման և թարգմանությունների շնորհիվ։
  • Ֆրաու Շրյոդեր՝ բնակարանի հոգատար տիրուհին, ում տանը տարբեր ժամանակահատվածներում բնակարան է վարձակալել Քրիսթոֆեր Իշերվուդը։
  • Սալլի Բոուլզ՝ թեթևամիտ սկսնակ արտիստուհի և երգչուհի, ով ելույթներ է ունենում կաբարեում. նա նույնպես Գերմանիայի մայրաքաղաք է եկել Միացյալ Թագավորությունից։ Սալլի Բոուլզն ազատ բնավորության տեր անձնավորություն է։ Բոուլզի տիպարը Իշերվուդը վերցրել է իր ծանոթուհի Ջին Ռոսսից (Jean Ross)։
  • Նատալյա Լանդաուեր՝ երիտասարդ աղջիկ հարուստ հրեական ընտանիքից։
  • Բեռնհարդ Լանդաուեր՝ հրեական արմատներով բիզնեսմեն, ով սպանվեց Հոլոքոստի ժամանակ։
  • Պետր Ուիլկինսոն՝ հարուստ անգլիացի, ով հոմոսեքսուալիստ է։ Վերջինս տառապում է միայնությունից և կյանքի նպատակի բացակայությունից։
  • Օտտո Նովակ՝ երիտասարդ աղքատ տղա, ով բիսեքսուալ է։ Վերջինս գումար վաստակում է որպես ժիգոլո՝ սպասարկելով և՛ տղամարդկանց, և՛ կանանց։

Էկրանավորում և բեմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Բրոդվեյում ցուցադրվել է «Կաբարե» մյուզիքլը։ Այն բազմաթիվ անգամներ շատ երկրների բեմերում է բեմադրվել։

1972 թվականին էկրաններ է բարձրանում «Կաբարե» ֆիլմը, որն առաջադրվել է տասն անգամ Օսկար մրցանակի և ստացել է ութ մրցանակներ։ Դափնեկիրների շարքում էր նաև Լայզա Մինելլին, ով խաղացել է Սալլի Բոուլզի դերը. նրան շնորհեցին կնոջ լավագույն դերասանի կոչում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fryer, Jonathan (1977). Isherwood: A Biography. Garden City, NY, Doubleday & Company. ISBN 0-385-12608-5.
  • Isherwood, Christopher (1945). «Preface», The Berlin Stories. New Directions Publishing Corporation.
  • Isherwood, Christopher (1976). Christopher and His Kind. Avon Books, a division of The Hearst Corporation. ISBN 0-380-01795-4 (Discus edition).
  • Miles, Jonathan (2010). The Nine Lives of Otto Katz. The Remarkable Story of a Communist Super-Spy. London, Bantam Books. ISBN 978-0-553-82018-8.
  • Singh, R.B. (1994). The English Novels During the Nineteen-thirties. Atlantic. ISBN 81-7156-384-8.