Ուինսոր[3] (անգլ.՝ Windsor), Կանադայի հարավում՝ Օնտարիո նահանգում գտնվող քաղաք։ Հիմնադրվել է 1720-ական թվականներին։ Բնակչությունը կազմում է 211 000 մարդ, արվարձանների հետ միասին՝ 320 000 (2011 թվականի մարդահամար)։ Քաղաքը տեղակայված է Դեթրոյթ գետի ափին։ Գետի հակառակ ափին գտնվում է ամերիկյան Դետրոյթ քաղաքը։ Ուինսորը Դետրոյթին միացված է կամրջով և թունելով։
Ամերիկյան Դետրոյթ քաղաքին մոտ լինել նպաստում է Ուինսոր քաղաքի Կանադայի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոն լինելուն։ Քաղաքում կառուցվել է ավտոմոբիլային արդյունաբերության համար սարքավորումների արտադրություն։ Զարգացած են նաև դեղագործական, քիմիական արդյունաբերությունները և մետալուրգիան։
Դենտրոյթի երիտասարդությունը սիրում է այցելել Ուինսոր՝ սպիրտային խմիչքներ օգտագործելու համար, քանի որ Օնտարիո նահանգում դա թույլատրվում է 19 տարեկանից, իսկ Միչիգանում (և ամբողջ ԱՄՆ-ում)՝ 21 տարեկանից։