Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորիա (մալթ.՝ Il-Belt Victoria, նշանակում է Վիկտորիա քաղաք), բնիկ մալթացիներն անվանում են նաև Ռաբաթ կամ, ավելի ճշգրիտ՝ Գոցոյի Ռաբաթ, քանի որ Ռաբաթ անվանումով ևս մեկ քաղաք կա Մալթայում), քաղաք Մալթայի Հանրապետությունում։ Այդ երկրի մեծությամբ երկրորդ կղզու՝ Գոցոյի գլխավոր քաղաքն է[2]։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6.901[3]:
Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս նոր քարի դարի ժամանակներից։ Բրոնզի դարում ու հետագա ժամանակներում այստեղ ապրել են փյունիկեցիներ, հին հռոմեացիներ, որոնք էլ հիմնել են նշանավոր միջնաբերդը (ավելի ուշ այն վերակառուցվել է)։ Վիկտորիա անվանումը բնակավայրին տրվել է բրիտանական կառավարության կողմից, 1887 թվականի հունիսի 10-ին, Վիկտորյա թագուհու ոսկե հոբելյանի կապակցությամբ։
Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց մեջ առանձնացվում են հնագույն միջնաբերդը և նրա ներսում կառուցված Սանտա Մարիա տաճարը։ Վերջինս բարձրացվել է երկրաշարժից փլված նախկին եկեղեցու ավերակների վրա։ Ընդ որում՝ այդ եկեղեցին էլ, իր հերթին, կառուցվել էր փյունիկյան կամ հինհռոմեական տաճարի ավերակների վրա։
- Գոցոյի միջնաբերդը, ներառյալ՝
- Համբարձման տաճարը
- Գոցոյի հնագիտական թանգարանը
- Gran Castello պատմական շինությունը
- Բնական գիտությունների թանգարանը
- Հին բանտը
- Սուրբ Գևորգ բազիլիկը
- Գոցոյի սիրտը՝ Il-Hagar թանգարանը
- Banca Giuratale
- Սբ. Ֆրենսիս եկեղեցի
Վիկտորիա քաղաքում ու նրա մերձակայքում կան նաև երկու տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ։
- Գոցոյի հնագիտական թանգարան[4]
- Գոցոյի բնության թանգարան (նախկին անվանումը՝ Բնական գիտությունների թանգարան)[5]
- Հին բանտերը[6]
- Աստվածամոր համբարձման տաճարի թանգարան
- Բանահյուսության թանգարան (գործում է միջնադարյան շինություններում)[7]
-
Սանտա Մարիա տաճարը
-
Սանտա Մարիա տաճարի ներսը
-
Միջնաբերդը
-
Միջնաբերդի պարիսպները
-
Հրապարակը
-
Ռունդլ Գարդեն վիլլան
-
Սավինա եկեղեցին
-
Տաճարը
-
Սբ. Գևորգ եկեղեցին
-
Սբ. Գևորգ եկեղեցու ներսը