BBK Electronics
BBK Electronics | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1995 |
Հիմնադիր | Դուան Յունպին |
Վայր | Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 18 510 մարդ |
Դուստր ընկերություններ | OPPO Electronics, OnePlus և Realme |
Կայք | eebbk.com |
BBK Electronics Վիքիպահեստում |
BBK Electronics LTD, Չինաստանի առաջատար կենցաղային էլեկտրոնիկայի արտադրողներից մեկը։ BBK Electronics կազմակերպությունների խումբը ստեղծվել է 1995 թվականին Դուան Յունպինի նախաձեռնությամբ։ Կազմակերպության գործարաններում էլեկտրոնիկայի արտադրությունը բաժանված է երեք ուղղությունների. աուդիոտեխնիկա, վիդեոտեխնիկա, կապ և հեռահաղորդակցություն, կենցաղային էլեկտրոնիկա։ BBK Electronics-ը տեխնիկա է մատակարարում աշխարհի ավելի քան երեսուն երկրներում. դեպի Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Թայլանդ, Ուկրաինա, Շվեդիա, Էստոնիա, Բելառուս, Լատվիա, Մոլդովա և այլն։ Կազմակերպության արտադրանքը դուրս է գալիս «步步高» ապրանքանիշի տակ Չինաստանում, «BBK» Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Բալթյան հանրապետություններում և Հոնկկոնգում։ Բացի դրանից ընկերությանն են պատկանում «OPPO»[1], «OnePlus»[2] և «Vivo» ապրանքանիշերը[3][4][5]։
Կազմակերպության արտադրանքի սպասարկման և աջակցության աշխատանքներոով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում զբաղվում է «Управляющая Сервисная Компания» ՓԲԸ-ն, որի սահմաններում էլ աշխատում տեխնիկական աջակցության ֆորումը և ընդհանուր ինֆորմացիոն կենտրոնը։
Ընկերության տեսականին ամեն տարի ընդլայնվում է։ Այս պահին նրա տեսականին հաշվվում է ավելի քան քսան տեխնիկայի կատեգորիաներ։ Տեսականիում ներկայացված են գրեթե բոլոր թվային սարքերը, որոնք անհրաժեշտ են կենցաղում, որպեսզի սպառողը ընտրի իր համար հետաքրքիր որոշումներ և ձևավորի իր համար հաճելի վիդեո ժամանցի համակարգ իր տանը[6]։
- LED LCD հեռուստացույցներ
- DVD-տեխնիկա (կարաոկե DVD-նվագարկիչներ, դյուրակիր DVD-նվագարկիչներ, տնային DVD-թատրոններ)
- Աուդիոտեխնիկա (միկրոհամակարգեր, DVD-մինի համակարգեր, ակտիվ ակուստիկայի սարքեր, CD/MP3-ակուստիկա, անլար ակուստիկա, ականջակալներ և խոսափողեր)
- Պլանշետային համակարգիչներ, DVB-T2-ընդունիչներ, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ
- Միկրոալիքային վառարանում
- LED լամպեր
և այլն։
BBK
[խմբագրել | խմբագրել կոդը]BBK Electronics-ը արտադրանք է արտահանում Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, Ուկրաինա BBK ապրանքանիշի տակ։
Բացի տարբեր մասնագիտական մրցանակներից, որոնց BBK-ի արտադրանքը պարբերաբար արժանանում է անընդհատ փորձարկումների և արձագանքների միջոցով, ընկերությունը ստացել է ժողովրդական ճանաչում՝ չորս անգամ դառնալով հեղինակավոր մրցանակի դափնեկիր «МАРКА №1 В РОССИИ»[7][8][9][10]:
BBK Electronics-ը համագործակցում է համաշխարհային առաջատար էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող կազմ��կերպությունների հետ, ինչպիսիք են RealTek, MediaTek, Sigma, M-Star, Ali Corporation և այլն։
OPPO
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպային եւ ԱՄՆ-ում BBK Electronics-ը արտահանում է իր արտադրանքի OPPO անվան տակ։ 2005 թվականի մարտին Շվեդիայում ստեղծվել է OPPO USA ընկերությունը, որը, հիմնականում, պատասխանատու է Հյուսիսային Ամերիկայում OPPO արտադրանքի և բրենդի առաջխաղացման խթանման համար։
Ընկերության նորամուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարաոկե+ Կարաոկե Mix, ԿԱՐԱՈԿԵ++
- Ռուսիֆիկացված ենթավերնագրով Divx ձևաչափ
- Q-Play Ֆունկցիան — շրջանցելով DVD-սկավառակի վրա գովազդը նախքան ֆիլմը
- МедиаБар — ռուսալեզու ինտերնետ-ծառայությունների պորտալը, ցանցային մեդիա նվագարկիչների համար, ինտերնետի բովանդակության էկրանին դիտելու համար
- KARAOKE STAR Ֆունկցիան — կարաոկեի ձայնագրում - USB համատեղելիություն ունեցող սարքերի վրա
- In'ergo ինտերֆեյս, նախագծված հատուկ DVD-տեխնիկայի և BBK ստուդիայի հեռուստացույցների համար [11]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմակերպության անվանումը 步步高(ԲուԲուԳաո) կարելի է թարգմանել մոտավորապես ինչպես «աստիճանաբար աճում է», «քայլ առ քայլ ավելի բարձր եւ ավելի բարձր է»։
- Ընկերության հիմնադիր Դուան Յունպինը-ը 2000 թվականին ընդգրկվել է AsiaWeek ամսագրի Ասիայում քսան ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
- Նա նաև վճարել է ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆետի բիզնես-լանչի համար ավելի քան կես միլիոն դոլլար։
- Ընկերության Առաջին գովազդային հոլովակներում նկարահանվել է Առնոլդ Շվարցենեգերը
- Ընկերությունը նվաճել է իր ժողովրդականությունը, առաջին հերթին, շնորհիվ իր DVD-արտադրանքի, որը կարդում է ցանկացած ձեւաչափերով DVD՝ այդ թվում վնասված սկավառակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Introduction to BBK (Oppo) Company». The People's Government of Chang’an Town. 2012 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ F., Alan (2014 թ․ ապրիլի 26). «Is OnePlus a wholly owned subsidiary of Oppo? Chinese document suggests that the answer is yes». phonearena.com.
- ↑ «Vivo was founded in 2009 as a sub-brand of BBK Electronics». VIVO. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Colin, David (2005 թ․ հուլիսի 7). «A Winning Digital DVD Player». Projector Central. «So who is Oppo? They certainly are not a household name and with good reason as Oppo is a newly created North American branch of BBK Electronics of China, a giant in the manufacture of consumer electronics, employing 12,000 people worldwide. So while Oppo is a new name, the company and the technology behind it are quite substantial.»
- ↑ Beamish, David. «Review: OPPO Digital DV-971H (US - DVD)». dvdactive. «OPPO Digital are based in Mountain View, CA and are the US arm of BBK Electronics who are a huge Chinese market leader and who have been a private label OEM for companies such as Denon, NEC and BOSE. Manufacturing all sorts of electronics gear, BBK Electronics is a market leader in China and looking to expand globally hence the creation of their North American arm – OPPO Digital.»
- ↑ Каталог продукции BBK Electronics
- ↑ «НАРОДНАЯ МАРКА/МАРКА № 1 В РОССИИ® 2007». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ПОБЕДИТЕЛИ КОНКУРСА «НАРОДНАЯ МАРКА» – 2009». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ПОБЕДИТЕЛИ КОНКУРСА «НАРОДНАЯ МАРКА» – 2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ПОБЕДИТЕЛИ КОНКУРСА «НАРОДНАЯ МАРКА» – 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ In’Ergo - новый интерфейс в LED-телевизорах BBK
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ООО "Фамагуста" - дистрибьютор техники BBK Electronics в России
- ООО "Управляющая сервисная компания"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BBK Electronics» հոդվածին։ |
|